ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂՆԱՇԱՐ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առաջին ստեղնաշարը՝ պատրաստված հատուկ հայկական սպառողական շուկայի համար։ Ստեղնաշարի վրա առկա են հայկական և բազային լատինական /ամերիկյան տարբերակ/ դասավորություններ, որոնք հնչյունաբանորեն համընկնում են։ Սակայն, դա չի սահմանափակում ստեղնաշարի օգտագործումն այլ լեզուներով տպագրելու համար։
Ստեղնաշարի ստեղծման գաղափարի հիմքում կա 2 պատճառ․
1.դյուրինացնել հայկական տեքստերի տպագրումը
2.ցանկությունը և սկզբունքը՝ ունենալու սեփական ազգային ստեղնաշարը
Առաջին պատճառը թաքնված է հայկական այբուբենի առանձնահատկություններում։ Դրա ակտուալությունը զգացվում է յուրաքանչյուր ստեղնի սեղմամբ, քանի որ մայրենի տառերով ավելի արագ և վստահ կարելի է հավաքել մանկուց հարազատ բառերը։ Հարևան երկրներն արդեն վաղուց օգտագործում են ազգային ստեղնաշարերը, իսկ ինչի՞ն ենք սպասում մենք։ Այստեղից էլ մեր ստեղնաշարի ստեղծման երկրորդ պատճառը։